211652_close_icon
views-count2494 դիտում article-date 12:25 23-10-2016

Բրիտանիայի խոշորագույն բանկերը կլքեն երկիրը՝ Brexit-ի պատճառով

Մեծ Բրիտանիայի խոշորագույն բանկերը կլքեն երկիրը արդեն 2017թ.-ի սկզբին: Այս մասին հայտնում է TACC-ը: Ֆինանսական փոքր ընկերությունները կհեռանան արդեն այս տարվա վերջին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Բրիտանական բանկերի ասոցիացայի ղեկավար Էնթոնի Բրաունը: Ըստ նրա՝ Բրիտանիայում այս պահին քաղաքական և հանրային բանավեճերը սխալ ընտրված ուղղությամբ են ընթանում: Նշենք, որ The Times թերթը հայտնել էր, որ Բրիտանիայի ԵՄ-ի կազմից դուրս գալը կարող է արժենալ երկրի տնտեսությանը 38-ից 66 մլրդ ֆունտ (47-81 մլրդ դոլար) յուրաքանչյուր տարի՝ առաջիկա 15 տարիների ընթացքում:

Նմանատիպ նյութեր