Афиша Daily էլեկտրոնային պարբերականը հրապարակել է ռուս երգիչ Դիմա Բիլանի հետ հարցազրույցը, որում երգիչը նշել է, թե ինչու մեկ անգամ լքելով ,,Ձայնը,, նախագիծը, կրկին վերադարձավ:
,,Ես ցանկանում էի ինձ համար մինչև վերջ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում առանց երգչին դիտելու լսել ու զգալ նրա ձայնը, ես արդեն հասկանում եմ այդ ամենը,, -ասել է երգիչը:
Նա նաև նշել է, որ գումարը և իրնքնագովազդը, որը հնարավորություն է տալիս մրցույթի մասնակից ժյուրիի անդամներին ավելի ճանաչվել, իր համար կարևոր չեն: Կարևորը նոր ու հետաքրքիր տաղանդների բացահայտելն է:
Բիլանը նշել է, որ իր մասնակիցներին չի թողնի, սակայն հավանաբար հաջորդ եթերաշրջանում ինքը չի լինի: