Հայտնի ռուս երգիչ Դիմա Բիլանը կտրուկ փոխել է իր ոճը և դարձել ճաղատ
35-ամյա հայտնի ռուս երգիչ Դիմա Բիլանը իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել բաց կապույտ կոստյումով և ճաղատ։
Երկրպագուները մտածում են, որ Բիլանը միգուցե հիվանդ է։ Նրանք հուսով են, որ երգչի առողջական վիճակը վտանգված չէ։
Ինքը` Դիման, երկար ժամանակ լռել է իր առողջական խնդիրների մասին, սակայն որոշ ժամանակ առաջ հայտնի է դարձել, որ խնդիրներ իրոք կան։
Իր վատ ինքնազգացողության պատճառով հայտնի արտիստը հայտնվել է հիվանդանոցում։