Փարիզում տեղի է ունենում «նորմանդական քառյակի» հանդիպումը
Փարիզում սկսվել է «նորմանդական քառյակի» արտգործնախարարների հանդիպումը:
Այն նվիրված է Ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը:
Հանդիպմանը մասնակցում են Գերմանիայի, ֆրանսիայի, Ռուսաստանի և Ոկրաինայի արտգործնախարարները. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Լորան Ֆաբիուսը, Սերգեյ Լավրովը և Պավել Կլիմկինը:
Սա առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ փետրվարի 12-ին Մինսկում երկրների ղեկավարները համաձայնության եկան Ուկրաինայի արևելքում հրադադարի հաստատման վերաբերյալ:
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի արտգործանախարարը հայտնել էր, որ մտադիր է հանդիպման ժամանակ քննարկել Դոմբասում ԵՄ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունն ու նպատակահարմարությունը: