Կրեմլը հաստատել է Պուտինի մասնակցությունը Բեռլինում կայանալիք «նորմանդյան» ձևաչափով հանդիպմանը
Կրեմլը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը հոկտեմբերի 19-ին Բեռլինում կայանալիք «նորմանդյան» ձևաչափով հանդիպմանը: Այս մասին հայտնում է RBC-ն:
«Վաղը նախագահը կմեկնի Բեռլին, որտեղ երեկոյան աշխատանքային այցի ընթացքում բանակցություններ կվարի Մերկելի, Օլանդի և Պորոշենկոյի հետ»,- ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: