211652_close_icon

Կրեմլը հաստատել է «նորմանդական քառյակի» հանդիպմանը Պուտինի մասնակցությունը

views-count2787 դիտում article-date 15:53 18-10-2016
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի հոկտեմբերի 19-ին Բեռլինում կայանալիք «նորմանդական քառյակի» անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է rosbalt.ru-ն։ «Նախագահը կուղևորվի Բեռլին, որտեղ նա բանակցություններ կվարի Մերկելի. Օլանդի, Պորոշենկոյի հետ»,-ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ Մոսկվան նախկինի պես հավատարիմ է մինսկյան պայմանավորվածությունների իրագործմանը, իսկ սիրիայի հակամարտությունը չի քննարկվի։

Նմանատիպ նյութեր