ԱՄՆ-ի օդային հարվածով սպանվել է ԻՊ հրամանատարներից մեկը
                        «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը՝ Ֆադիլ Ահմադ Խայալին, որը հայտնի է Խաջի Մութազ անունով, սպանվել է Իրաքի հյուսիում՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի օդային հարվածի հետեւանքով: 
Վաշինգտոնում ենթադրում են, որ նրա մահը կժվարացնի ջիհադականների ծրագրավորած նոր հարձակումների կազմակերպումը:  Նա  2014թ. Մոսուլ քաղաքի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչն էր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

