211652_close_icon
views-count971 դիտում article-date 17:00 06-10-2014

Վերապատրաստման դասընթացներ՝ մանկան բուժօգնության թեմայով

Շտապօգնության բժիշկներ, ռեանիմատոլոգներ եւ մանկաբույժներ: 50-ից ավելի մասնագետ` մայրաքաղաքից ու մարզերից վերապատրաստման քառօրյա դասընթաց է անցնում Ծաղկաձորում: Նրանք նախնական թեստ են լրացնում, պատասխանում մասնագիտական հարցերի: Թեմաներն են լինելու մանկական անհետաձգելի բուժօգնության դասընթացի քննարկման հիմնական նյութը: Բժիշկները գոհ են վերապատրաստման հնարավորությունից, հատկապես, նման մակարդակի: Որպես դասընթացավար հրավիրվել է 9 բարձրակարգ մասնագետ` ԱՄՆ-ից եւ Կանադայից: Ավարտին հայ մասնագետները կստանանա հավաստագրեր` Ամերիկայի բժշկական շարունակական կրթության 37 ժամին համապատասխան կրեդիտներով: Դասընթացը նախաձեռնել է Վերջինիայի համալսարանական մանկական հիվանդանոցի հայազգի բժշկուհի Ալին Բաղդասարյանը` Բժշկական համալսարանի շտապբուժօգնության ամբիոնի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի, ՀՕՖ-ի եւ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: Վերջին տարիներին Բժշկանան համալսարանում փակվեց մանկաբուժության ֆակուլտետը: Մասնագետների պնդմամբ՝ դա անհեթեթություն էր, որովհետեւ մանկաբուժությունը առանձին ճյուղ է բժշկության մեջ` իր նեղ մասնագիտական յուրահատկություններով: Կլինիկական երկամյա օրդինատուրան, նրանց խոսքով, բավարար չէ մանկաբույժներ պատրաստելու համար: Իսկ եթե հաշվի առնենք այն, որ մանկաբուժական ծառայություններն անվճար են եւ բժիշկը վարձատրվում է միայն աշխատավարձի տեսքով, առանց բոնուսների, ինչպես ասենք` վիրաբույժները կամ այլ նեղ մասնագետները, պարզ կդառնա, թե ինչու երիտասարդ բժիշկների մեծամասնությունը չի ուզում մանկաբույժ դառնալ: Այս իրավիճակում մասնագետները կարեւորվում են նման դասընթացները, իհարկե, եթե դրանք պարբերաբար են լինում: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34756]Armnewstv.am[/url]

Նմանատիպ նյութեր