4015 դիտում
20:12 14-10-2016
Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ ակադեմիայի խորհրդանշան- արձանի օրհնման արարողությունը
Հոկտեմբերի 14-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ ակադեմիայի խորհրդանշան- արձանի օրհնման արարողությունը:
Հանդիսությանը ներկա էին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ, ՀՀ դատական, դատախազական, քննչական համակարգերի ներկայացուցիչներ, ակադեմիայի աշխատակազմը, հյուրեր:
Ողջունելով ներկաներին՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ներկայացրեց արձանի ստեղծման գաղափարը և հատուկ շնորհակալություն հայտնեց արձանի քանդակագործ Սևակ Նալբանդյանին, ակադեմիայի տարբերանշանի հեղինակ Արմեն Քյուրքչյանին: Ռեկտորի խոսքով՝ արդարության ոլորտում կրթությունը խորհրդանշող արձանի ստեղծման հիմքում նաև ակադեմիայի տարբերանշանն է, այդ առումով քանդակագործը կարճ ժամանակում մեծ ու ինքնատիպ աշխատանք է կատարել:
Արձանի բարձրությունը 2, 5 մետր է, կշռում է շուրջ 500 կգ: Այն քանդակված է վարդագույն տուֆից՝ մեկ կտորից:
Արձանի և ակադեմիայի շենքի օրհնումը կատարեց Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, ով իր ոգևորիչ խոսքով դիմեց ներկաներին. << Արդարությունը սրտերին և հոգիներին ամրագրված հավատամք պիտի լինի, որովհետև ամբողջ արձանը և մասնավորապես հավասար կշեռքները նշանակում են արդարադատության կատարյալ մոտեցում >>:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
5722 դիտում
18:45 16-09-2017
«Նաիրի» երաժշտական այգում տեղի ունեցավ խորհրդանշան-արձանների բացման հանդիսավոր արարողությունը
Այս բաժնից
667 դիտում
18:43 28-01-2025
Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը
673 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
439 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ