5759 դիտում
17:56 13-10-2016
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը շարունակում է մարզային այցելությունները
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը շարունակում է մարզային այցելությունները։ Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Ծառայության ղեկավարն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ՝ տեղում ծանոթանալու բաժնի կողմից իրականացվող աշխատանքներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին, առկա խնդիրներին։
Աշտարակ քաղաքում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծվել են Ծառայության, որպես կայացած կառույցի, գործունեության հետագա ամրապնդման ու զարգացման գերակա ուղենիշները։
«Աշխատանքի ճիշտ և արդյունավետ կազմակերպումը խիստ կարևոր է։ Լիարժեք պատկերացնելով ձեր ամենօրյա աշխատանքի ռիսկերն ու բարդությունները՝ աշխատանքային գործունեությունը քաղաքացիների հետ շփումներում դիտարկեք բացառապես հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի համատեքստում»,-նշել է Ծառայության ղեկավարը։
Խորհրդակցության ավարտին տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Նմանատիպ նյութեր
6669 դիտում
19:50 02-09-2016
Հարկադիր կատարողի առաքելությունը բարդ է և պարտավորեցնող. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար
15196 դիտում
21:59 29-04-2016
Նախագահի հրամանով նշանակվեց դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար
Այս բաժնից
934 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
634 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1813 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից