Daily Mail. Մոուրինյոն պետք է աղոթի Հենրիխ Մխիթարյանի համար
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում, որը կազմել է բրիտանական Daily Mail-ը:
Մխիթարյանը հանգրվանել է ամենամյա վարկանիշի 73-րդ հորիզոնականում: «Մխիթարյանը գնալով ավելի ու ավելի լավն է դառնում: Երբ ֆուտբոլիստը նման մակարդակի խաղ է ցուցադրում, միշտ էլ գտնվում է մեկը, որը նրա համար զգալի գումար է վճարում:
Այդպիսի դարձավ «Մանչեսթեր Յունայթեդը»: Ժոզե Մոուրինյոն պետք է աղոթի, որպեսզի Հենրիխը վերադառնա այն խաղամակարդակին, որն ուներ նախորդ մրցաշրջանում», նշել է Daily Mail-ը: