2904 դիտում
08:04 05-11-2015
Հերմինե Նաղդալյանն է պատասխանատու ԵԽԽՎ-ում երեկվա խայտառակության համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում երեկ հակահայկական բանաձևի ընդունման մասին.
«Երեկ Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում որոշվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցն ընդգրկել ԵԽԽՎ հունվարին տեղի ունենալիք նստաշրջանի օրակարգում: Իհարկե, ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը, եթե անգամ ԵԽԽՎ-ի կողմից հաստատվի, ապա չի կարող որոշիչ ազդեցություն ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա: Սակայն տեղի ունեցածի քաղաքական գնահատականը դրանից չի փոխվում: Իսկ քաղաքական գնահատականն այն է, որ Հայաստանը խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում լուրջ պարտություն կրեց:
Ադրբեջանին հաջողվեց միջազգային հարթակում ևս մեկ փաստաթուղթ ստեղծել, որը պարունակում է Հայաստանի և Արցախի համար խայտառակ ձևակերպումներ: Ադրբեջանը հետագայում հնարավորություն կունենա հղումներ կատարել այս «զեկույցին»: Եվ որպեսզի այլևս նման խայտառակություն չկրկնվի, ՀՀ իշխանությունները պետք է հետևություններ անեն և մեղավորներին քաղաքական պատասխանատվության ենթարկեն:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում հայկական պատվիրակությունից ընդգրկված են ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը: Նաղդալյանը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարն է և հատկապես նա է պատասխանատու այս խայտառակության համար:
Հ.Գ. Նաիրա Կարապետյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի նիստում իրենք առաջարկել են «զեկույցը» ԵԽԽՎ լիագումար նիստում ընդգրկելու որոշման կայացումը հետաձգել: Սակայն հայկական պատվիրակների առաջարկը 24 դեմ, 14 կողմ քվեարկությամբ մերժվել է: Ի դեպ, հայ պատվիրակները «զեկույցի» մասին հատուկ կարծիք են ներկայացրել, որը կցվել է փաստաթղթին»:
Նմանատիպ նյութեր
5807 դիտում
21:06 12-10-2016
Հերմինե Նաղդալյանն ու ԵԽԽՎ նախագահ Պիեդրո Ագրամունտը հանդիպել են
3116 դիտում
08:20 12-08-2015
Հայաստանյան բենեֆիսների ժամանակ տխրահռչակ Նիկողոսյանի մշտական ուղեկիցը Հերմինե Նաղդալյանն էր. «Ժողովուրդ»
1705 դիտում
08:54 31-01-2014
Երեկվանից ու ևս 2 օր ՀՀ նախագահը դեֆակտո Հերմինե Նաղդալյանն է. Հրապարակ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը