3446 դիտում
15:39 09-05-2016
Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Զավեն Անդրիասյանը համաժամանակյա խաղի սեանս են անցկացրել Երևանի մանկական զբոսայգում. լուսանկարներ
Մայրաքաղաքի մանկական զբոսայգու ճեմուղիներից մեկում, Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով, շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ, օլիմպիական չեմպիոններ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հայաստանի չեմպիոն, մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանը համաժամանակյա խաղի սեանս են անցկացրել:
Ընդհանուր թվով 30 խաղատախտակների վրա համաժամանակյա սեանսին մասնակցել են Հայաստանի առաջնությունների մասնակից մինչև 12 տարեկան երեխաները, որոնցից շատերը նաև աշխարհի և Եվրոպայի առաջնությունների են մասնակցել: Փոքրիկ շախմատիստները նշել են, որ իրենց համար հայկական շախմատի «հսկաների» հետ մրցելը մեծ պատիվ ու նաև բացառիկ հնարավորություն է` հմտությունները կատարելագործելու տեսակետից:
Հավաքականի շախմատիստները իմաստուն խաղի մեր վաղվա օրը համարվող երեխաներին պաշտպանությունից հարձակման անցնելու, դիրքային գրոհներ կազմակերպելու և խաղային մարտավարական մի շարք այլ հմտություններ էլ են բացատրել: Վարպետ շախմատիստները խոստացել են համաժամանակյա նման խաղի անցկացումը դարձնել ավանդական:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
4205 դիտում
23:04 08-10-2016
Պատանի շախմատիստների հետ համաժամանակյա սեանս են անցկացրել միջազգային գրոսմայստերները
1725 դիտում
13:16 17-04-2014
Դուբայ Օփեն. Զավեն Անդրիասյանը գրավեց 4-րդ, իսկ Տիգրան Պետրոսյանը 8-րդ տեղը
1591 դիտում
23:04 11-12-2014
«Պավլոդար օփեն» . Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 7-րդ տեղը
Այս բաժնից
1054 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
895 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը