211652_close_icon
views-count30674 դիտում article-date 16:54 07-10-2016

Առեղծվածային դեպք՝ «Արդշինկբանկի» Հրազդանի մասնաճյուղում. 36-ամյա կին գանձապահը կալանավորվել է, ով հայտնել էր, թե իբրև ընտանիքին չվերացնելու համար իրենից 50.000 դոլար են պահանջել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրազդան քաղաքի բնակիչ, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Հրազդանի մասնաճյուղի գանձապահ, 36-ամյա Ձյունիկ Գևորգյանը, գտնվելով արձակուրդում, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու դիտավորությամբ այս տարվա սեպտեմբերի 14-ին մասնաճյուղում ընդունման-հանձնման աշխատանքների կատարման ընթացքում օգտվելով ստեղծված խառը իրավիճակից, գաղտնի բանկից հափշտակել է կանխիկ գումար՝ 9 մլն դրամ և 4 մլն 740 հազար դրամին համարժեք 10,000 ԱՄՆ դոլար։ Նրա քայլով «Արդշինբանկ» ՓԲԸ-ին պատճառվել է 13 մլն 740 հազար դրամի գույքային վնաս։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 22-ին Ձ. Գևորգյանի նկատմամբ ավագ քննիչ Դ. Թովմասյանի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին և նա նշված քրեական գործում ներգրավվել է որպես կասկածյալ։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Ձ. Գևորգյանը հայտնել է, որ հանցագործությունը կատարելուց 1 օր առաջ, ժամը 18։00-ի սահմաններում, երբ ինքը վերադառնալիս է եղել տուն, Հրազդան քաղաքի Երևանյան փողոցում իրեն է մոտեցել իրեն անծանոթ մի անձնավորություն և թևի տակ դրել թուղթ և այդ քաղաքացին հեռացել է։ Ըստ նրա ՝ թղթի մեջ գրված են եղել սպառնալիքներ՝ ուղղված իր երեխաների հասցեին. «Եթե հաջորդ օրը մինչև ժամը 13։00-ն 50 հազար ԱՄՆ դոլար գումար նույն թղթով փաթաթված չգցես ինչ-որ վայրում (նշված է վայրը), ապա երեխաների համար վատ է լինելու։ Նախաքննության ընթացքում Ձ. Գևորգյանը փորձում էր այդ քայլով մոլորեցնել քննչական մարմնին և իր կողմից նկարագրված հիշյալ հանգամանքները ողջամիտ կասկած են հարուցել, քանի որ Ձ. Գևորգյանը հակասական տեղեկություններ է հայտնել ու ամենայն հավանականությամբ իրականում գոյություն չունեցող սպառնալիքների մասին է նաև հայտնել քննչական մարմնին։ Սեպտեմբերի 29-ին քննիչ Դ. Թովմասյանի որոշմամբ Ձ. Գևորգյանը նշված քրեական գործում ներգրավվում է որպես մեղադրյալ, և նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացնում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Ձ. Գևորգյանի նկատմամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատարանը բավարարում է քննիչի միջնորդությունը և Ձ. Գևորգյանը վերցվում է երկամսյա կալանքի և տեղափոխվում է ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր