Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել. ԼՂՀ ՊՆ
                        Հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին նշված է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

