Փրկարարները բացել են փակ դուռը
Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 50 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող երեխան (11 տարեկան) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ներսում գտնվող Ռ. Դ.-ի (ծնված 2005 թ.) հետ ամեն ինչ կարգին էր:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 28/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 50/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 11.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զավարյան փողոցի թիվ 1ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***