Թուրքիայի հատուկ ծառայություններում զանգվածային ձերբակալություններ են ընթանում
Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո գյուլենական շարժման դեմ պայքարի շրջանակներում հերթական ձերբակալություններն են տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Haberturk-ը, այս անգամ ոստիկանությունը ձերբակալել է երկրի Ազգային հետախուզական ծառայության 101 աշխատակիցների։
Ձերբակալություններն իրականացնելու համար հատուկ գործողություններե ն անցկացվել Թուրքիայի 31 նահանգներում։
Ավելի վաղ աշխատանքից հեռացվել էր ԱՀԾ-ի 87 ծառայող, իսկ 52-ի նկատմամբ՝ քրեական գործ հարուցվել։