Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելը ժամանակի հարց է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները չեն բացառում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմակից անկուսակցական նախարարների հետ միասին նոյեմբերի 26-ի սպասվող ՀՀԿ համագումարի ժամանակ կմտնի Հանրապետական կուսակցություն։
ՀՀԿ-ին անդամակցելու դեպքում Կարեն Կարապետյանը կարող է հայտնվել կուսակցության ղեկավար կազմում և կդառնա փոխնախագահ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ վաոչապետը չի շտապում ՀՀԿ-անալ, բայց այդ սպասումները նրանից ունի ՀՀԿ վերնախավը։ Եվ եթե նա այս տարի չմտնի կուսակցություն, ապա մինչև հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները անպայման մտնելու է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]