211652_close_icon

ԵՄ անդամակցելը կարող է լեզվի տեսչության համար կայուն եկամտի աղբյուր դառնալ․ ՉԻ

views-count1349 դիտում article-date 09:35 01-07-2014
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը հայտարարել է, թե այն պետական մարմինները, որոնք հրապարակային միջոցառումների ժամանակ հայերեն զուգահեռ թարգմանություն չեն ապահովի, անպայման կտուգանվեն: Նման խախտումների համար նախատեսված է տուգանք 200 հազար դրամի չափով: «ՉԻ» - Փաստորեն Եվրասիական միությանն անդամակցելը կարող է լեզվի տեսչության համար կայուն եկամտի աղբյուր դառնալ: Չէ՞ որ ռուսաստանցի կամ «եվրասիացի» պաշտոնյաները զայրանում են, երբ իրենց խոսքը թարգմանվում է հայերեն, և ՀՀ պետական մարմինների ղեկավարները կարող են նրանց զայրացնելու համար իրենց գրպանից վճարել այդ 200 հազար դրամը: Կամ էլ կարելի է այդ գումարը ներառել միջոցառման կազմակերպման ընդհանուր ծախսերի մեջ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր