6853 դիտում
10:13 22-09-2016
Կարեն Կարապետյանն ու ՀՀԿ-ն բախվելու են անխուսափելիորեն, և դա զուտ ժամանակի հարց է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Դատելով սեպտեմբերի 20-ին կառավարության կազմում մի քանի նախարարների նոր նշանակումներից՝ Հայաստանում ձևավորվում է, այսպես կոչված, տեխնոկրատների կառավարություն: Համենայնդեպս Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 20-ի նշանակումները այդ տրամաբանության ներքո էին: Թե´ էներգետիկայի ու բնական պաշարների, թե´ կապի ու տրանսպորտի, թե´ ֆինանսների, թե´ գյուղատնտեսության նոր նախարարները նշանակվել են այդ տրամաբանությամբ, նրանք քաղաքական դեմքեր չեն, նրանք ընդգծված մենեջերներ են:
Այնուհանդերձ, այսպիսով տեխնոկրատական կառավարությունը նաև զերծ է որոշակի «վարկաբեկվածության» բեռից և այդ իմաստով իհարկե ունի որոշակի «պահուստային պաշար»: Սրանից բացի, ակնհայտ է, որ կառավարության մակարդակում այսօր երևի թե անհրաժեշտ է հենց այդ տարբերակը: Խնդիրը շատ պարզ է:
Հայաստանում չկա քաղաքական մրցակցություն, հետևաբար ինքնաբերաբար վերանում է կառավարության քաղաքական լինելու անհրաժեշտությունը: Սա քաղաքագիտական նոնսենս է հիշեցնում, սակայն դրա պատճառը այն է, որ Հայաստանը չի կառավարվում քաղաքագիտական կանոններով, Հայաստանի իշխանությունը չի ձևավորվում դասական քաղաքագիտական կանոններով: Այսինքն՝ քաղաքականություն, դասական իմաստով, Հայաստանում չկա, և ահա թե ինչու խոշոր հաշվով Հայաստանի կառավարության քաղաքական բնույթը միշտ էլ եղել է արհեստական:
Սերժ Սարգսյանը որոշակիորեն ապահովագրում է իրեն և նոր վարչապետին կառավարությունից սաբոտաժի կամ որևէ վրիպումների ռիսկից, առավել ևս երբ ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանն ու ՀՀԿ-ն բախվելու են անխուսափելիորեն, և դա զուտ ժամանակի հարց է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2260 դիտում
09:30 05-10-2016
Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելը ժամանակի հարց է. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»