211652_close_icon
views-count1366 դիտում article-date 17:40 04-10-2016

Հայաստանում Քուվեյթի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին

Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ ալ Էնեզիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպանին երկու երկրների միջև փոխգործակցությունն առավել սերտացնելու նրա կարևոր առաքելության մեջ: Դեսպան ալ Էնեզին նշեց, որ մեծ պատիվ է ներկայացնել Քուվեյթը բարեկամ Հայաստանում, և ընդգծեց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում իր ներդրումն ունենալու վճռականությունը: Քուվեյթի դեսպանը Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Քուվեյթի արտգործնախարար Շեյխ Սաբահ Խալեդ Ալ Համադ Ալ Սաբահի ողջյուններն ու բարեմաղթանքները: Հանդիպմանը քննարկվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, առևտրատնտեսական, ներդրումների, մշակութային և գիտակրթական ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձան հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը:

Նմանատիպ նյութեր