3632 դիտում
11:18 04-10-2016
Հյուսիսային ծովն է թափվել 95 տոննա նավթ. BP
Բրիտանական գազանավթային British Petrolium ընկերությունը պաշտոնական իր կայքում հայտնել է, որ Հյուսիսային ծովում՝ Clair պլատֆորմի վրա առաջացած տեխնիկական անսարքության պատճառով նավթի հսկայական ծավալի արտահոսք է տեղի ունեցել, հաղորդում է gazeta.ru-ն։
Ընկերությունը տեղեկացրել է ծովը 95 տոննա նավթի թափման մասին։ Ըստ տեղեկությունների՝ 1 ժամվա ընթացքում հաջողվել է դադարեցնել նավթի արտահոսքը, սակայն մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ «ներկա պահին աղտոտված ջրի խնդիրը լուծելու ամենահարմար տարբերակն է՝ թույլ տալ թափված նավթը բնական ձևով տարածվի ծովում, սակայն մենք պատրաստվում ենք այլ միջոցներ ձեռնարկել անկանխատեսելի հանգամանքի դեպքում»։
Clair պլատֆորմը տեղակայված է Շոտլանդական կղզիներից 75 կմ դեպի արևմուտք։ Ընկերությունում պարզաբանել են, որ թափված նավթը շարժվում է հյուսիսային ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
1663 դիտում
14:06 18-01-2014
Ատլանտյան օվկիանոս մոտ 6 տոննա նավթ է թափվել
1385 դիտում
14:15 20-01-2015
ԱՄՆ-ում վթարի հետևանքով գետն է լցվել 165 տոննա նավթ
Այս բաժնից
979 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
994 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1474 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ