2242 դիտում
18:15 03-10-2016
Լոնդոնում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25–ամյակին
Սեպտեմբերի 29–ին Միացյալ Թագավորության կառավարական ընդունելությունների տանը՝ Լանքասթր Հաուսում, ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25–ամյակին։
Միջոցառմանը մասնակցեցին թագավորական ընտանիքի, ՄԹ կառավարության, խորհրդարանի, գործարար շրջանակների անդամներ, մշակույթի, արվեստի, սպորտի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ։
Ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում ՄԹ–ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ներկայացրեց հայոց պատմության կարևորագույն դրվագներն ու հաջողությունները, անդրադարձավ Հայաստանի անկախացումից ի վեր ընթացող պետականակերտման գործընթացին և արձանագրված ձեռքբերումներին։ Ներկայացնելով հայ-բրիտանական պատմական հարաբերությունները՝ դեսպան Սարգսյանը կարևորեց դրանց շարունակական զարգացումը՝ համագործակցության և կառուցողական երկխոսության ոգով։
Արմեն Սարգսյանն ընդգծեց նաև բրիտանահայ համայնքի ներդրումն անկախ Հայաստանի կայացման գործում։ Ամփոփելով խոսքը՝ ՀՀ դեսպանն անդրադարձ կատարեց Հայաստանի ապագային՝ այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով երիտասարդ` անկախ մտածողությամբ սերնդի դերակատարությունը Հայաստանի զարգացման գործում։
Անկախության տոնի կապակցությամբ իր ողջույնի խոսքը հղեց ՄԹ–ի դիվանագիտական կորպուսում Նորին Մեծության Մարշալ Ալիստեր Հարրիսոնը։
Նմանատիպ նյութեր
2353 դիտում
20:50 23-09-2016
Իրանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել էր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին
2544 դիտում
20:17 26-09-2016
Ուկրաինայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում