211652_close_icon
views-count5920 դիտում article-date 12:44 03-10-2016

Արթիկի քաղաքապետ է ընտրվել Մխիթար Վարագյանը

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է Մխիթար Վարագյանը` ստանալով 4 հազար 143 ընտրողի քվե: Նա ՀՀԿ անդամ է, սակայն ընտրություններին մասնակցում էր ինքնաառաջադրմամբ: Մյուս թեկնածուն` Մուշեղ Պետոյանը, ստացել է 3 հազար 989 կողմ ձայն: Նա անկուսակցական է, սակայն առաջադրվել էր ՀՀԿ-ի կողմից: Արթիկում ընտրողների ընդհանուր թիվը 15 հազար 343 էր, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների` 8 հազար 493, անվավեր քվեաթերթիկների թիվը` 322:

Նմանատիպ նյութեր