Վարչապետի որոշմամբ Խաչատուր Վարագյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Խաչատուր Վարագյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ։
Վարչապետի [url=https://www.e-gov.am/decrees/item/16733/]որոշման[/url] մեջ ասվում է.
ԽԱՉԱՏՈՒՐ ՎԱՐԱԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը՝
Խաչատուր Վարագյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ։