ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախից. պոստերում շունն ու կատուն ավելի համերաշխ են` քաղաքական գործիչները սովորելու բան ունեն
Շունը հավատարմություն է, կատուն` անտարբերություն: Բնությունը նրանց չի պարտադրել միմյանց «հասկանալ»: Սակայն շունն ու կատուն, «ի հեճուկս» իրենց գեների, ի վիճակի են «ընկալել» ու հանդուրժել միմյանց: Սա հենց այն է, ինչը պակասում է մեր քաղաքական գործիչների մի մասին: Սա հենց այն է, ինչը պակասում է զուտ թշնամու «գեներով» բարգավաճողներին:
Այս լուսանկարի շունն ու կատուն համակրանքներ չեն փնտրում, նրանք սփռում են այդ համակրանքը: Որովհետեւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին նրանք կատարել են ամենակարեւորը` նրանք ոչ միայն չեն կարող առանց միմյանց, նրանք «ուզում» են, որ մարդկանց դա տեսանելի լինի` գուցե սովորեն համերաշխ լինել անհնարին վիճակներում:
Լուսանկարներն ու տեսանյութը` Գագիկ Շամշյանի