2839 դիտում
16:54 19-04-2016
Հրազդանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների կապակցությամբ ՄԻՊ-ը դիմել է Գլխավոր դատախազին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 17-ին Հայաստանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված առերեւույթ խախտումների կապակցությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում քննարկելու նպատակով:
Ընտրական իրավունքի հնարավոր խախտումների դեպքերի վերհանման նպատակով Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչությունն իրականացրել է ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրություն: Արձանագրվել են Հրազդան քաղաքում ընտրական գործընթացի հետ կապված 14 հրապարակումներ, որոնք վերաբերում են ուրիշի փոխարեն քվեարկելուն, լրագրողի գործունեությանը խոչընդոտելուն, ընտրողներին ուղղորդելուն, դիտորդի իրավունքները խոչընդոտելուն, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն (ընտրակաշառք բաժանելուն) եւ այլն:
Ապրիլի 17-ին Պաշտպանի 116 թեժ գծին ստացվել է մեկ ահազանգ: Հաղորդման համաձայն՝ Թալինի բնակիչն անձնագրի հետ կապված խնդրի պատճառով հնարավորություն չի ունեցել մասնակցել քվեարկությանը: Պաշտպանի ներկայացուցչի ձեռնարկած միջոցների արդյունքում քաղաքացին կարողացել է մասնակցել քվեարկությանը՝ Ոստիկանության կողմից տրամադրված անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթղթի հիման վրա:
[b]Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
1792 դիտում
16:28 13-08-2018
Հրազդանի համայնքապետարանում արձանագրված խախտումների հիման վրա հաղորդում է ուղարկվել դատախազին. Կոտայքի մարզպետ
Այս բաժնից
1339 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
931 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար