Ողբերգական ավտովթար Կեմերովի ավտոճանապարհին. կա 7 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՌԴ Կեմերով տանող ավտոճանապարհին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 7 զոհ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ըստ նախնական տվյալների՝ ավտովթարը տեղի է ունեցել Յուրգա- Տոմսկ ավտոճանապահին՝ Զալեդեևոյի վարչական տարածքում, որտեղ միմյանց են բախվել Peugeot 308 և Kia Rio մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով տեղում մահացել են Peugeot-ի վարորդն ու 2 ուղևորները, ինչպես նաև Kia Rio-ի 4 ուղևոր:
Դեպքի վայրից մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են Kia Rio-ի վարորդն ու 2–ամյա երեխա, որոնց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Ներկայացնում ենք տեսանյութը: