Կեմերովի մարզում` դատարանի շենքի բակում պայթեցրած մեքենան պատկանում է դատավորին
                        Կեմերովի մարզում հարուցված է քրեական գործ  « Ford Focus» մակնիշի մեքենայի պայթեցման գործի առթիվ, որի սեփականատերն է հանդիսանում Ֆեմիդի ծառայողը: 
Վայրագ հանցագործությունը կատարվել է Զավոդսկի շրջանային դատարանի շենքի բակում:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ պայթեցրած մեքենան պատկանում է պատկանում է դատավորի: Նախկան մեքենայի հրկիզումը նրա վրա լցրել են դյուրավառ հեղուկ: 
Քանի որ շուտ է հաջողվել մարել կրակը, այրվել է միայն մեքենայի առջևի բամպերը և վնասվել է մեքենայի լաքապատ շերտը: Այս մասին հայտնում է Keminfo.ру-ն:
Հետաքննինչներն  այս հանցագործությունը դիտարկում են որպես դիտավորյալ հանցանք:
 Ընդ որում, չի բացառվում նաև, որ հանցագործությունը փոխկապակցված է դատավորի մասնագիտական գործունեության հետ: 
Հարուցված է քրեական գործ` ՌԴ ՔՕ 167 հոդվածի 2-րդ և 30 հոդվածի 3-րդ կետերով (հրկիզմամբ գույքի ոչնչացման փորձ): 
Այժմ հետաքննիչները փորձում են պարզել հանցագործների ինքնությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

