Կեմերովի շրջանում տղամարդը փորձել է կեղծ 1.8 միլիոն ռուբլով մեքենա գնել
ՌԴ Կեմերովի շրջանում իրավապահ մարմինները ձերբակալել են մի տղամարդու, ով մեղադրվում է մեծ քանակով կեղծ թղթադրամներ իրացնելու մեջ:
Դրանցով նա փորձել է Audi մակնիշի մեքենա գնել:
Հյուսիսային Կովկասի շրջաններից մեկի 36-ամյա բնակիչը ձերբակալվել է Ժուրավլյովո գյուղում:
Ոստիկանության աշխատակիցները նրա մոտից առգրավվել են 360 հատ 5000 ռուբլանոց թղթադրամներ, որոնք ակնհայտ կեղծ են եղել:
Հարուցվել է քրեական գործ: Նրան սպառնում է 12 տարվա ազատազրկում: