211652_close_icon
views-count41406 դիտում article-date 10:33 09-11-2014

«Նարեկ» տաքսի սերվիսի աշխատակիցը Դավիթաշենի կամրջից ինքնասպան լինելուց առաջ` այնտեղ թողել է ավտոմեքենան. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում 40-45 տարեկան տղամարդը ինքնասպանություն գործելով` իրեն ցած է նետել Դավիթաշենի կամրջից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղեկալ` Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տղամարդը ցած նետվելուց առաջ, իր վարած Opel Astra G մակնիշի 34 PV 934 համարանիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա: Այդ ամենը նկատել են` այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ոստիկանները, ովքեր փորձել են համոզել նրան, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին: Ցավոք, ոստիկաններին չի հաջողվել փրկել նրան: Դեպքի մասին տեղեկացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից արդեն ժամանում են քննիչն ու փորձագետը: Դեպքի վայր է կանչվել նաև դատական բժիշկը: Ոստիկնությունը պարզում է մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Շերամի փողոցի 99 շենքի բնակիչ, 44-ամյա Արամ Սուրենի Սողոյանի անվամբ: Քիչ առաջ Արաբկիրի փոխոստիկանապետ Ա. Մարգարյանի հանձնարարականով, օպերատիվ խմբի 2 անդամներ մեկնեցին Ա. Սողոյանի բնակութան վայր, պարզելու` վարորդը ի՞նքն է եղել, թե՞ մեկ ուրիշը, քանի որ մեքենան շահագործվում է որպես տաքսի և նրա վրա գրված է տաքսի «Նարեկ»: *** 12:00 Քիչ առաջ ֆոլտոլրագրողը հայտնեց, որ քննիչ Սասուն Ռաֆաելյանի քննչական գործողությունների արդյունքում, պարզվել է ինքնասպանութուն գործած քաղաքացու ինքնությունը, ով 63-ամյա Գագիկ Ռուբենյանն էր, որը բնակվում էր Եղվարդ քաղաքում:

Նմանատիպ նյութեր