Յակուտսկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. կա 12 ձերբակալված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Յակուտսկ քաղաքում իրավապահ մարմինները կանխել են զանգվածային ծեծկռտուքը, որը կարող էր հանգեցնել ողբերգական ավարտի: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Յակուտսկ քաղաքի բարերից մեկում կենցաղայաին հարցերի շուրջ ծագած վիճաբանությունից հետո երիտասարդները «ռազբորկա» են սարքել, որին մասնակցել է քաղաքի տարբեր թաղամասերից ժամանած ավելի քան 100 երիտասարդ:
Ըստ տեղի ոստիկանության տվյալների՝ ծեծկռտուքի մասնակիցները միմյանց վրա նետել են քարեր և շինարարական աղբ:
Այս պահին ձերբակալվել է 12 մասնակից: