23253 դիտում
10:39 27-09-2016
Ավտովթար Գյումրիում. ոստիկանության Մուշի բաժնի դիմաց 37-ամյա վարորդը BMW-ով գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Խ. Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 26-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 11։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Գևորգ Զաքարյանը իր վարած BMW մակնիշի 35 CA 276 համարանիշի ավտոմեքենայով Վարդ-Բաղ 3 շենքի դիմաց՝ ոստիկանության Մուշի բաժնի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Մուշ 2-րդ թաղամասի բնակիչ, 69-ամյա Սանդուխտ Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Ռ. Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ս. Զաքարյանը վարորդ Գ. Զաքարյանի մայրն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+