1946 դիտում
19:32 26-09-2016
ՀՅԴ-ի համար գերխնդիրը պորտֆելների քանակը չէ. Աղվան Վարդանյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է մնալ կառավարությունում և աշխատանքը շարունակել որպես ՀՀ բնապահպանության նախարար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Աղվան Վարդանյանի տեղեկացմամբ` Կարեն Կարապետյանն ինքն է Արծվիկ Մինասյանին առաջարկել մնալ և գլխավորել Բնապահպանության նախարարությունը: Լրագրողների հարցին, թե արդյոք Արծվիկ Մինասյանը կարող է աշխատել որպես բնապահպանության նախաարար` ոլորտի մեջ չլինելով, ՀՅԴ խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ Արծվիկ Մինասյանի հմտությունները բոլորին են հայտնի և վստահություն հայտնեց, որ խնդիր չի լինի:
Նմանատիպ նյութեր
2548 դիտում
08:50 21-10-2015
ՀՅԴ-ն կողմնորոշվել է պորտֆելների հարցում. «Ժամանակ»
3384 դիտում
09:47 08-05-2018
ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն բանակցում են Փաշինյանի հետ պորտֆելների շուրջ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1537 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ