Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի նախաձեռնությամբ այսօր ՄԱԿ-ի արտակարգ նիստ կգումարվի Հալեպի հարցով
Այսօր Նյու Յորքում տեղի ժամանակով ժամը 18։00-ին արտակարգ նիստ է գումարվելու ՄԱԿ-ի կենտրոնակայանում Սիրիայի Հալեպ քաղաքում ստեղծված իրավիճակի հարցով։
Ինչպես հաղորդում է France Press-ը, նախաձեռնությունը պատկանում է Գերմանիային, Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարաություն էր տարածել, որում նշում է, որ ցնցված է Հալեպի իրավիճակի սրացմամբ։ Նրան հատկապես սարսափեցրել էր դյուրավառ զինմթերքի և խոշոր տրամաչափի ռումբերի կիրառումը։
Հիշեցնենք, որ նախօրեին սիրիական բանակը հայտարարեց Հալեպի շրջանը, ոչը վերահսկում են ընդդիմադիր ուժերը, կրկին իր վերահսկողության ներքո պահելու մտադրության մասին։ Ողջ օրը քաղաքը գտնվել է ավիավիոբ հարվածների ներքո և միայն այդ օրը զոհվել է 45 խաղաղ բնակիչ։