Բրեդ Փիթի վրա քրեական գործ է հարուցված
Հայտնվել են նոր մանրամասներ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ապահարզանի մասին։
TMZ-ն գրում է, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը գործ է սկսել Փիթի դեմ։ Նրան մեղադրում են երեխաների հետ դաժան վարվելու մեջ։
Վերջին պատահարներից մեկը եղել է ինքնաթիռում, որով թռչել է Ջոլի-Փիթ ընտանիքը։ Դերասանը բղավել է իր դուստրերի և որդիների վրա, ինչպես նաև ֆիզիկական ուժ կիրառել: