8822 դիտում
11:36 05-03-2014
Գեներալ Մանվել Գրիգորյանն այցելեց «Նաիրի» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Գրետա Մայրիկին և շնորհավորելու Սպարապետի 55-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վազգեն Սարգսյանի 55-ամյակը շնորհավորելու համար այսօր ԵԿՄ վարչության անդամները՝ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, այսօր այցելեցին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք՝ Գրետա Սարգսյանին տեսակցելու և Սպարապետի ծննդյան օրը շնորհավորելու համար:
Մանվել Գրիգորյանը նրան ծաղիկներ, ԵԿՄ տարբերանշանով շարֆեր և Վազգեն Սարգսյանի դիմանկարով կրծքանշան փոխանցեց, ինչպես նաև մաղթեց շուտափույթ ապաքինում:
Նշենք, որ Գեներալ Մանվելն ավանդույթի համաձայն Սպարապետի ծնունդը շնորհավորելու համար այցելում էր նրա օջախ, սակայն, քանի որ Գրետա Մայրիկի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել էր և տեղափոխվել էր հիվանդանոց, ԵԿՄ վարչության մի մասն այցելեց Արարատ՝ Վազգեն Սարգսյանի հայրական օջախ, իսկ մյուս մասը՝ «Նաիրի» բժշկական կենտրոն:
Թեև Գրետա Մայրիկը չէր կարողանում երկար խոսել, սակայն նա ժպիտով շնորհակալություն հայտնեց բոլորին, իսկ ավելի ուշ Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին հերթական անգամ նշեց, որ կենտրոնի վերակենդանացման բաժանմունք ընդունվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարմամբ (իշեմիկ ինսուլտ), ներկա պահին առողջական վիճակը կայուն է, սակայն դեռ պարզ չէ, թե երբ կտեղափոխվի պալատ և դուրս կգրվի հիվանդանոցից:
«Նաիրի» բժշկական կենտրոնում Մանվել Գրիգորյանին և ԵԿՄ անդամներին դիմավորեց ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9064 դիտում
09:50 08-03-2014
Հանրապետության նախագահն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող Սպարապետի մորը՝ Գրետա մայրիկին
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»