Կառավարությունում կադրային փոփոխություններին զուգահեռ կառուցվածքային փոփոխություն Է սպասվում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում կառավարությունում տեղի ունեցող կադրային փոփոխություններին զուգահեռ նաև կառուցվածքային փոփոխություն է սպասվում. ՊԵԿ-ը, ըստ ամենայնի, նորից կտարանջատվի հարկային և մաքսային ծառայությունների։
«ՀԺ»–ն գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է այս ոլորտում էլ իր կադրերից մեկին՝ տվյալ դեպքում «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանին նշանակել, որպեսզի կարողանա վերահսկել պետական եկամուտների հոսքը և ստվերային շրջանառությունը։ Երեկ արդեն քննարկումներ կային, որ Հարությունյանը կարող է նշանակվել մաքսային ծառայության պետ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]