3516 դիտում
08:52 29-01-2016
Այսօր երեկոյան որոշակի հստակություններ կարվեն կառավարությունում սպասվող կադրային և կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ. «Հայկական ժամանակ».
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սպասվում է, որ այսօր երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո որոշակի հստակություններ կարվեն կառավարությունում սպասվող կադրային և կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ:
Երեկ « ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների շրջանակներում քննարկվում է Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը։ Դաշակցությունը չի շտապում մեկնաբանել սույն տեղեկությունը, իսկ ՀՀԿ-ն շարունակում է պնդել, թե ոչինչ դեռ վերջնական հստակեցված չէ։ Մենք տեղեկացրել Էինք, որ ՀՅԴ-ն կարող է ստանալ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարի պաշտոնը և ևս մի նախարարական պորտֆել: Ըստ մեր աղբյուրների, կառավարության կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում նախատեսվում է իրարից անջատել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը և ՀՅԴ-ին հանձնել այդ նախարարություններից մեկը, այս պահի տվյալներով՝ տարածքային կառավարումը։ Պորտֆելը ՀՅԴ-ն, ամենայն հավանականությամբ, կհանձնի Դավիթ Լոքյանին։ Դաշնակցությանը նաև երկու մարզ կտրվի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
9498 դիտում
09:45 21-09-2016
Կառավարությունում կադրային փոփոխություններին զուգահեռ կառուցվածքային փոփոխություն Է սպասվում. «Հայկական ժամանակ»
11619 դիտում
08:52 12-01-2016
10 օրից սկսվում են կառավարությունում կադրային եւ կառուցվածքային լուրջ փոփոխությունները. «ՀԺ»
2501 դիտում
10:41 31-05-2019
Հունիսի կեսերին որոշ մարզպետներ պաշտոնանկ կարվեն, բայց աշխատանք կստանան կառավարությունում․ «Ժամանակ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան