«Շողակն» ազգագրական համույթը ՀՀ անկախությանը նվիրված համերգային ծրագրով հանդես կգա Վիեննայում
ՀՀ մշակույթի նախարաության աջակցությամբ, «Շողակն» ազգագրական համույթը՝ ս. թ. հոկտեմբերի 25-ին համերգային ծրագրով հանդես կգա Վիեննայում:
Համերգը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության, ինչպես նաև Հայաստանի և Ավստրիայի Հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին:
Ծրագրում կհնչեն պատմական Հայաստանի տարբեր շրջանների՝ հայ ավանդական երգն ու երաժշտությունը: