Տեղի կունենա պետական պարային անսամբլների համատեղ համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի նախաձեռնությամբ` այսօր` նոյեմբերի 22-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի, Հայաստանի պարի պետական անսամբլի համատեղ համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: