ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Love»․ John Lennon․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1․Իր վատագույն երգերը Լենոնը համարում էր «Run for Your Life»-ը և «It’s Only Love»-ը։
2․1980 թվականի դեկտեմբերի 8-ին Ջոն Լենոնը և Յոկո Օնոն մասնակցում են «Rolling Stone» ամսագրի շապիկի համար ֆոտոսեսիային։ Լուսանկարիչը եղել է Էննի Լեյբովիցը։ Ֆոտոսեսիայից հինգ ժամ անց Ջոն Լենոնը սպանվում է։ Ամսագիրը լույս է տեսնում 1981 թվականին։
3․«Plastic Ono Band» ալբոմը զբաղեցնում է 22-րդ տեղը «Rolling Stone» ամսագրի վարկածով լավագույններից լավագույնների ցանկում։
4․ 2006 թվականից «Imagine» երգը Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակում հնչում է անցնող հին տարվա վերջին րոպեներին։
5․ 2004 թվականին «Rolling Stone» ամսագիրը հրապարակում է բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերը, որում «Imagine»-ը զբաղեցնում է 3-րդ տեղը։
6․Ջոն Լենոնի ինքնանկարը աճուրդի է հանվում 5 միլիոն դոլար արժեքով։Ջոն Լենոնի ձեռագրերի և նկարների հավաքածուն վաճառվել է «Sotheby’s» աճուրդում 3 միլիոն դոլարով։