3705 դիտում
16:25 14-09-2016
Մխիթարյանը նորից վնասվածք է ստացել և 10 օր չի խաղա
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Հայաստանի հավաքականի կազմում Չեխիայի հետ ընկերական խաղի (0:3) ժամանակ վնասվածք էր ստացել, Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման (1:2) 1-ին խաղակեսից հետո փոխարինվել էր: Ինչպես պարզվել է, հայ ֆուտբոլիստը դեռ լիարժեք ապաքինված չի եղել:
Նոր բուժզննում ցույց է տվել, որ Մխիթարյանը մանչեսթերյան դերբիի ժամանակ խորացրել է վնասվածքը: Այժմ նա բաց կթողնի մոտ 10 օր:
Դա նշանակում է, որ Մխիթարյանը չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա երեք հանդիպումներին. «Ֆեյենորդի», «Ուոթֆորդի» և «Նորթհեմփթոն Թաունի» հետ:
Նմանատիպ նյութեր
3478 դիտում
20:28 09-01-2020
Մխիթարյանը նորից վնասվածք է ստացել և բաց կթողնի «Յուվենտուսի» հետ հանդիպումը
5423 դիտում
20:58 15-12-2016
Գյունդողանը ծանր վնասվածք է ստացել և մի քանի ամիս չի խաղա
6398 դիտում
13:44 15-09-2017
Արթուր Սարկիսովը ծանր վնասվածք է ստացել և երկար ժամանակ չի խաղա
Այս բաժնից
1201 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1195 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1441 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը