211652_close_icon
views-count17451 դիտում article-date 17:42 13-09-2016

Հասմիկ Պողոսյանի բախտն այս անգամ չի բերի, ինչպես շատ անգամ բերել է

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմի անդամները լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել են, թե լիահույս են, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հավատարիմ կմնա խոստմանը և չի անտեսի նրանց բողոքն ու հարցին լուծում կտա։ Մենք էլ անկեղծորեն կուզեինք հավատալ, որ Հասմիկ Պողոսյանն իսկապես վերջապես կկատարի խոստումը և ոչ թե «գլխի տակ փափուկ բարձ կդնի», ինչպես արեց օրինակ Կամերային երաժշտական թատրոնի դեպքում։ Ի դեպ՝ մամուլը բազմիցս անդրադարձավ, որ այդ ժամանակ էլ բարձրացվել էր Կամերային երաժշտական թատրոնի տնօրենի ստեղծագործական ունակությունների՝ ոչ իրազեկ (ոչ կեմպետետնտ) լինելու հարցը, սակայն՝ հակառակ խնդրի լուծման խոստմանը տիկինը բոլորովին այլ բան արեց, հարցը լուծեց հոգուտ թատրոնի ստեղծագործական աշխտանքից կիլոմետրերով հեռու տնօրենի։ Այս նախարարուհու դեպքում խորհուրդ չէինք տա լիահույս լինել, նա մեկ անգամ չէ, որ ասել մի բան, արել բոլորովին այլ բան։ Խաղաքարտերը կարող են փոխվել մի դեպքում, եթե նա դեռ հույս ունի, որ կարող է վերանշանակվել և խիստ արդիական Գյումրու թատրոնի հարցը հոգուտ թատրոնի լուծի, որը այս պահին շատ կարևոր է վերևներին դուր գալու համար։ Ի դեպ մշակույթի նախարարի վերանշանակման մասին․ այսօր մամուլում քննարկվող գլխավոր հացերից մեկը այս կամ այն նախարարի վերանշնակման կամ փոփոխման հարցն է։ Ընդ որում՝ որոշ նախարարների դեպքում տեսակետները խիստ տարբեր են, մեկը գրում է, որ Հասմիկ Պողոսյանը կվերանշանակվի՝ դա պայմանավորելով Արմեն Սմբատյանի հետ իր վաղեմի մտերմությամբ, մյուսը մեծ հարցականի տակ թողնում այդ երկարակյաց նախարարուհու հետագա պաշտոնավարումը։ Բայց ինչպես բոլոր հարցերում, այս անգամ էլ կարևոր է, թե այս խնդրահարույց տիկնոջ վերանշանակման մասին ինչ են խոսում կուլիսներում կամ ՀՀկ-ին մոտ կանգնած աղբյուրները։ Մեր հավաստի աղբյուրների համաձայն՝ Հասմիկ Պողոսյանը արդեն մի քանի օր է՝ խիստ նյարդային է, ինչը պայմանավորում են նրա շանսեր չունենալու հետ։ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները կիսաձայն շշնջում են, որ Հասմիկ Պողոսյանի բախտն այս անգամ չի բերի։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր