211652_close_icon
views-count107111 դիտում article-date 09:37 13-09-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Հադրութի զորամասից. նորակոչիկների ծնողները կարող են հպարտանալ, որ բանակ են ուղարկել թագավոր-տղերքի

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի Հադրութի զորամասում հրամանատար, գնդապետ Սերգեյ Շաքարյանի գլխավորությամբ ժամկետային զինծառայողները բանակային կյանքն անցկացնում են զինվորին վայել ձևով։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում նորակոչիկներն ասում էին. «Մինչև բանակ գալը այլ ձև էինք պատկերացնում բանակային կյանքը, հիմա՝ բոլորովին այլ։ Ամեն առավոտ ֆիզիկական պատրաստվածության դասեր ենք անում, որի ժամանակ կարողանում ենք նաև սովորել՝ ինչպես վնասազերծել հակառակորդին, ով, ինչպես գիտեք, նենգ է։ Գիտենք, թե որ զորամասում ենք, որից մի քանի կիլոմետր այն կողմ առաջնագիծ է, որտեղ պաշտպանության բանակի սպաների հետ մեր նման առյուծ տղերքը անառիկ են պահում սահմանը։ Միակ խնդիրը կարոտն է, բայց, դե, գիտենք՝ ինչի համար ենք այստեղ և ինչ առաքելություն ենք կատարում։ Մենք շարունակելու ենք անառիկ պահել մեր հող հայրենին, որպեսզի ոչ մի թշնամի չկարողանա իր սև գործն անել։ Սննդի ոչ մի խնդիր չունենք, կանոնավոր սնվում ենք, ընդունում կանոնավոր լոգանք։ Իսկ ինչ վերաբերում է ծառայությանը, էլի նշում ենք՝ մենք այստեղ բոլորս մի մարդ ենք՝ սպա ու զինվոր, քանի որ միասնականության շնորհիվ կլինի ունենալ հզոր հայրենիք, հզոր բանակ ու հզոր ժողովուրդ։ Ու մենք տեղեկացված ենք, որ մեր թիկունքն էլ սարի նման պահում է ժողովուրդը, ինչը ավելի է ոգևորում մեզ»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 590+
590+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր