211652_close_icon
views-count89083 դիտում article-date 18:31 03-08-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Մարտակերտից. նորակոչիկների «դուխին դուխ չի հասնի». ծնողները կարող են հպարտանալ իրենց առյուծ տղերքով

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս օրերին Արցախի պաշտպանության բանակ զորակոչված նորակոչիկները նախապատրաստվում են կարևոր իրադարձության: Նրանք զինվորական երդում են տալու, որից հետո անցնելու են լիարժեք ծառայության: Բոլոր նորակոչիկները մինչև երդումը այցելում են իրենց զորամասերի մոտ գտնվող եկեղեցի, մոմավառություն կատարում և իրենց շուրթերից հնչեցնում տերունական աղոթք: Մարտակերտի զորամասում նույնպես կան մեծ թվով նորակոչիկներ, ովքեր սպասում են այն օրին, երբ կտան զինվորական երդում ու արդեն որպես զինվոր՝ կանցնեն լիարժեք զինվորական ծառայության: Ֆոտոլրագրողի հետ զրույցում նորակոչիկներն ասում էին. «Մենք շարունակելու ենք մեր հերոս զիվորների ու սպաների Արցախյան պատերազմում հաղթանակներ տարած մարտիկների գործը ու եթե թշնամին փորձի ոտնձգություն կատարել մեր սահմանների նկատմամբ, ապա արժանի հակահարված է ստանալու: Իսկ մեր ծնողներին, հարազատներին, ընկերներին ու բարեկամներին հավատացնում ենք՝ Ձեր տղերքը ամուր կանգնած են սահմանին ու ամեն մեկս մի առյուծ ենք և դա կապացուցենք, եթե թշնամին նենգաբար փորձի իր սև գործն անել»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 245+
245+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր