Հայաստանի Մ-19 աղջիկների հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին
Սեպտեմբերի 15-ից 20-ը Լեհաստանում տեղի կունենա Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների 2017 թ. առաջնության որակավորման փուլի A խմբի մրցաշարը:
Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականի մրցակիցները կլինեն Նորվեգիայի, Ռումինիայի և տանտերերի՝ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստուհիները: Սեպտեմբերի 15-ին մեր թիմը կմրցի Նորվեգիայի, սեպտեմբերի 17-ին՝ Ռումինիայի և սեպտեմբերի 20-ին՝ Լեհաստանի հավաքականների հետ:
Պատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականն անցկացնում է ամենօրյա մարզումներ, իսկ այսօր կանցկացնի մեկօրյա մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Թիմը Լեհաստան կմեկնի սեպտեմբերի 13-ի առավոտյան: Հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հրավիրել է 18 ֆուտբոլիստուհիների: