211652_close_icon
views-count1131 դիտում article-date 19:44 15-10-2015

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական փուլին

Հոկտեմբերի 14-ից 16-ը ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկացնում է մարզական հավաք ՀՖՖ Տեխնիական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ-ն: Մեր հավաքականը նախապատրաստվում է հոկտեմբերի 22-ից 25-ը Կիպրոսում կայանալիք ֆուտզալի աշխարհի գավաթի ընտրական 4-րդ խմբի մրցաշարին: Հայաստանի հավաքականը Կիպրոս կմեկնի հոկտեմբերի 17-ին: Հոկտեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Նիկոսիայի «Արարատ» ակումբի հետ: Հոկտեմբերի 22-ին առաջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Կիպրոսի, հոկտեմբերի 23-ին՝ Լատվիայի, հոկտեմբերի 25-ին՝ Էստոնիայի հավաքականների հետ: Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Էռնեստ Ակոպով Հարություն Հարությունյան Արմեն Բաբայան Սարո Մարդանյան Գրիգոր Կապուկրանյան Հենրիկ Գրիգորյան Անդրանիկ Կարապետյան Սարգիս Նասիբյան Անդրանիկ Սարգսյան Սարո Գալստյան Վարդան Ղուկասյան Սարգիս Մարգարյան Գարեգին Մաշումյան Հակոբ Դոքմանյան

Նմանատիպ նյութեր