Սաակաշվիլիի տեղակալ Մարիա Գայդարը հրաժարվում է ՌԴ քաղաքացիությունից
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի օգնական Մարիա Գայդարը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Նրա՝ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմումը կքննարկվի Միգրացիայի հարցերով զբաղվող ՌԴ ՆԳՆ բաժնում:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մարիա Գայդարին Ուկրաինայի քաղաքացիություն էր շնորհել: