112242 դիտում
16:50 11-09-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախից. առանձին մոտոհրաձգային գումարտակի առյուծ տղերքը պատրաստ են նորից արժանի հակահարված տալ թշնամուն
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ազերի բաշիբոզուկներին, ովքեր ոտնձգություն կատարեցին սահմանի նկատմամբ, Արցախի բանակի սպաների և ժամկենտային զինծառայողների հետ իրենց մարտական ոգին ու դուխը ցուցաբերեցին նաև պաշտպանության բանակի առանձին մոտոհրաձգային գումարտակի սպաներն ու ժամկետային զինծառայողները:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում զինվորներն ասում էին. «Մեր նախկին հրամանատար Կարեն Ջալավյանին մենք համարում են կենդանի լեգենդ, ում ճիշտ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ սպաների հետ կարողացանք արժանի հակահարված տալ թշնամուն, ով ոչ միայն հետ շպրտվեց, այլ նաև բազմաթիվ կորուստներ ունեցավ, այդ թվում՝ ադրբեջանական բանակի բարձրաստիճան սպաներ: Կռվի դաշտում նրանք ունեցան նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ու հիմա, ճիշտ է, մեր նախկին հրամանատարը՝ Կ.Ջալավյանը, մեկ այլ տեղում է հրամանատար, սակայն միշտ հիշում ենք նրա ու իր սպաների դուխը, մարտական ոգին, իսկ այս օրերին նույն մարտական ոգով ու դուխով մեզ՝ ժամկետային զինծառայողներիս, ոգևորում է ներկայիս հրամանատարը՝ Մխիթար Բաղմանյանը:
Առաջին գծից ուզում ենք մեր ծնողներին, հարազատներին, ընկերներին ու բարեկամներին ասել, որ մենք ամուր ենք կանգնած մեր հողին և ամեն պահի պատրաստ ենք արժանի հակահարված տալ թշնամուն, եթե նա նորից փորձի ոտնձգություն կատարել»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առանձին մոտոհրաձգային գումարտակում ամեն պայման ստեղծվել է զինվորի համար, այդ թվում՝ սննդի, հագուկապի, անձնական հիգիենայի ուղղությամբ և այդ ամենը հաճախակի ստուգվում է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի կողմից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 365+
365+